Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը կտրուկ դատապարտել է Արևելյան Երուսաղեմում ու Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բնակեցման գործունեությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ պաղեստինյան օկուպացված տարածքներում հրեաների բնակեցման շարունակումը բարդացնում է խաղաղ գործընթացը: Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարության համար հիմք է հանդիսացել այն, որ նախօրեին տեղեկացվել էր, որ Իսրայելի իշխանությունները մտադիր են Արևմտյան Երուսաղեմում ու Հորդանան գետի արևմտյան ափին կառուցել 1285 տուն:











































