Մոլդովային առաջարկել են փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որը նախատեսում է պատասխանատվություն գրաքննության համար:
Համապատասխան օրինագիծը, ինչպես գրում է Մոլդովայի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, մշակվել է անկախ պատգամավոր Միխեյ Գոդեյի կողմից ու ստացել կառավարության աջակցությունը:
Համաձայն փաստաթղթի՝ գրաքննություն է համարվում լրագրողին ստիպելը խեղաթյուրել նյութը, հասարակության համար կարևոր տեղեկատվության տարածումը սահմանափակելը, ինչպես նաև «ցանկացած այլ գործողություն` ուղղված տեղեկատվության տրամադրման ընտրողական վերաբերմունքի դրսևորմանը»:
Գրաքննության մեղավորներին առաջարկվում է տուգանել: Ընդ որում, պետք է պատժվեն ինչպես ԶԼՄ-ների ղեկավարները, այնպես էլ լրագրողների վրա ճնշում գործադրող չինովնիկները:
ԶԼՄ-ների ղեկավարներին առաջարկվում է տուգանել 325-650 դոլարով: Երկու դեպքում էլ մեղավորը չի կարող համապատասխան պաշտոն զբաղեցնել 3 տարի:
Մոլդովայի Սահմանադրությունը արգելում է գրաքննությունը ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ գեղարվեստական ու գիտական ստեղծագործություններում:








































