Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Գուրջիևի անվան ժողնվագարանների համույթը Edison Award-ում լավագույնն է (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի (The Gurdjieff Folk Instruments Ensemble) Music of Georges I.Gurdjieff ձայնասկավառակն այս տարվա հոկտեմբերին ներկայացվել էր հոլանդական Edison Award հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

«Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում, որպես երաժշտական լավագույն նախագիծ, հաղթող է ճանաչվել Music of Georges I.Gurdjieff ձայնասկավառակը:

Հիշեցնենք, որ աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից այս անվանակարգում ներկայացվել էին երեքը։

Նշենք, որ Edison Award-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը, Ռոբի Ուիլյամսը, դասական երաժիշտներից՝ Եվգենի Կիսինը,Վալերի Գերգիևը,Կլաուդիո Արաուն, իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը:

Այս ձայնասկավառակը 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ ճանաչվել էր «լավագույն ժողովրդական ալբոմ»:

Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է Լևոն Էսկենյանը: Գուրջիևյան մեղեդիները նվագում է 2008 թ. նրա հիմնած Գուրջիևի անվան ժողնվագարանների համույթը, որի կազմում նվագում են Հայաստանի մի շարք լավագույն երիտասարդ երաժիշտներ։

Ձայնասկավառակը, որը հրատարակել է գերմանական ECM Records ձայնագրման հանրահայտ ստուդիան, արժանացել է արևմտյան հեղինակավոր բազմաթիվ պարբերականների (BBC Music Magazine, ABC, The Guardian, The Financial Times, The Independent, Mitteldeutsche Zeitung , NPR, L’Unita) ամենաբարձր գնահատանքին, իսկ բրիտանական Songlines Magazine հեղինակավոր պարբերականն այն ընդգրկել է աշխարհի լավագույն CD ալբոմների` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցանկում:

Գուրջիևը ծնունդով գյումրեցի է, Ավետիք Իսահակյանի, Մերկուրովի ժամանակակիցը։ Գուրջիևը 20-րդ դարի աշխարհում ամենահայտնի փիլիսոփաներից է: Նա առաջիններից էր, որը Արևելքի մշակույթը ներկայացրեց Արևմուտքին, ինչն էլ մեծ ազդեցություն թողեց Փիթեր Բրուքի, Քեյթ Ջարրեթի, Բեռնարդ Շոուի, Քեթրին Մենսֆիլդի նման մտավորականների վրա։

Նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում