Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է վաղը կայանալիք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հպարտ է, որ իր հայրենիքում տեղի կունենա նման խոշոր միջոցառում: Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Ատլետիկո» մրցավեճը կկայանա «Դա Լուժ» մարզադաշտում:
«Երազանքս վաղն իրականություն կդառնա: Միշտ երազել եմ մասնակցել եզրափակչի իմ երկրում՝ հյուրընկալ Պորտուգալիայում»,- Twitter-ի իր էջում գրել է Ռոնալդուն:






































