Saturday, 20 06 2026
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր

«Փոթիում» պայքարում են ստրկատիրական կարգերի դեմ և նոր Աշխատանքային օրենսգրքի համար

Վրաստանի «Փոթի» նավահանգստի աշխատակիցները շարունակում են գործադուլը: Նավահանգստում օրեցօր ավելանում են կուտակված բեռները: Վրաստանի Արհմիությունների միավորումը բանակցություններ է վարում «Փոթի» նավահանգստի ղեկավարության հետ, որպեսզի նավահանգստի՝ գործադուլ հայտարարած աշխատողներին աշխատանքային նորմալ պայմաններ առաջարկվեն: Այս մասին երեկ «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց միավորման նախագահ Իրակլի Պետրիաշվիլին:

«Փորձում ենք բանակցել, որ նավահանգստի ղեկավարությունն աշխատողների հետ ունենա մարդկային հարաբերություններ, ոչ թե ստրկական վերաբերմունք: Պետք է 7 տարվա ընթացքում այստեղ կուտակված խնդիրները շտկվեն»,- ասաց նա:

Պետրիաշվիլիի խոսքով, նավահանգստի ղեկավարությունը չի զիջում, խուլ ու համր է ձևանում: Արհմիությունների միավորման նախագահը չբացառեց, որ այս անգամ էլ իշխանությունները կարող են դիմել փորձված միջոցի և ոստիկանների միջոցով գործադուլավորներին վախեցնեն:

«Եթե փոփոխվի Աշխատանքային օրենսգիրքը և հանվեն 16-17-րդ դարերին բնորոշ ստրկատիրական կարգերը, չեն լինի նման գործադուլներ, և բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի հարցը լուծել: Սա կարևոր նավահանգիստ է ոչ միայն Վրաստանի, այլև հարևան երկրների համար: Ցավալի է, որ նման իրավիճակ է ստեղծվել, բեռները կուտակվել են, բայց պետք է աշխատանքային պայմանները փոխվեն»,- ասաց նա: «Փոթի» նավահանգստի կառավարիչը դանիական ընկերություն է: Իրակլի Պետրիաշվիլին տեղեկացրեց, որ Դանիայի համեմատ նրանք Վրաստանում անհամեմատ ցածր աշխատավարձ են տալիս նավահանգստի աշխատակիցներին: Մեր զրուցակցի փոխանցմամբ, աշխատանքային ժամերը շատ են, աշխատավարձերը՝ ցածր, աշխատակիցները չունեն հատուկ համազգեստ, նավահանգստում հակահիգիենիկ պայմաններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում