Երգիչ Փոլ Մաքքարթնիի վիճակը լավացել է այն բանից հետո, երբ նա հոսպիտալացվել է Ճապոնիայում, հայտնել են նրա ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
71-ամյա Մաքքարթնին անցած շաբաթ վիրուսով էր վարակվել, ինչի հետևանքով նա ստիպված էր չեղյալ հայտարարել 2 համերգ Ճապոնիայում իր շրջագայության ժամանակ:
«Փոլին հաջող բժշկական օգնություն է ցուցաբերվել Տոկիոյի հիվանդանոցում: Նա ամբողջությամբ ապաքինվում է»,- ասվում է նրա կայքում հրապարակված կայքում:
Բժիշկները երաժշտին մի քանի օր հանգիստ են նշանակել:












































