Միչիգանի համալսարանի ուսանողները մշակել են հատուկ սարքավորված տեղեր գրադարանում քնելու համար, տեղեկացնում է The Huffington Post–ը։ Այնտեղ տեղադրել են մահճակալներ, բարձեր, միանգամյա օգտագործման սպիտակեղեն։
Ներկայում ստեղծողները նախատեսում են շենքը հագեցնել կողպեքավոր պահարանիկներով, որտեղ հոգնած ուսանողները քնելիս կարող են պահել իրենց իրերը։