Երեքշաբթի ԱՄՆ-ում, նախագահական ընտրություններին զուգընթաց, տեղի են ունեցել նաև նահանգապետերի, Կոնգրեսի անդամների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ֆլորիդա և Ալբամա նահանգներում քվեարկության արդյունքներով հաղթանակ են տարել «մեռած հոգիները»,-հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-երին:
Դեմոկրատ Էրուլ Վուդը, որն իր թեկնածությունն էր դրել հարկային տեսուչի պաշտոնի համար Ֆլորիդա նահանգի Օռլանդո շրջանում, մահացել է 96 տարեկան հասակում ընտրություններից երեք շաբաթ առաջ: Սակայն դա չի խանգարել նրան «առաջ անցնել» հանրապետական մրցակցից՝ հավաքելով ձայների 56%-ը:
Ալբամայում շրջաններից մեկի վարչության ղեկավարի պաշտոնի համար «պայքարող» հանրապետական Չարլզ Բիսլին մահացել է հոկտեմբերի 12-ին 77 տարեկան հասակում: Սակայն նրա անունը մնացել է քվեաթերթիկներում, և «հանգուցյալ թեկնածուն» հավաքել է ձայների 52%-ը:










































