«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին իտալացի լրագրողներին հայտնել է, որ իր թիմն առանձնապես ոգևորված չէ Իտալիայի առաջնության շրջանակներում «Յուվենթուս»-ի նկատմամբ հաղթանակ գրանցելու փաստով:
«Չեմ ցանկանում խոսել նախորդ հանդիպումների մասին: Բոլոր մտքերս կապված են Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Պարտիզան»-ի դեմ կայանալիք խաղի հետ:
Հավանաբար,«Յուվենթուս»-ի նկատմամբ առավելությունը վստահություն է ներշնչել մեզ, սակայն «Ինտեր»-ը դեռևս ոչինչ չի գրանցել ընթացիկ մրցաշրջանում: Մեկ կամ երկու վատ արդյունք… և մենք կրկին կհայտնվենք այնտեղ, որտեղ փոքր-ինչ ավելի վաղ գտնվում էինք: Պետք չէ երազել: Այժմ մեր առջև դրված է Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը»,- ասել է մասնագետը:







































