«Չելսի»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ պարտության համար մեղավոր են բոլորը:
«Արդյունքը վատն է, սակայն վատ խաղ չցուցադրեցինք: Մենք դժգոհ չենք մեր գործողություններից: Այո՛, չկարողացանք հաղթել: Անբացատրելի սխալներ թույլ տվեցինք:
Մենք թիմ ենք, և պարտությունն ընդհանուր է. յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք: Մենք գնդակը պահելու նպատակ ունեինք: Ոչ ոք չէր ասել, որ այն հենց Պյատովին պետք է փոխանցել: Այնպես որ որևէ մեկին մեղադրելու կարիք չկա»- ասել է հայազգի ֆուտբոլիստը:









































