Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գոհ էր իր թիմի ցուցադրած խաղից` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած Ֆրանսիայի «Լիլլ»-ի դեմ խաղում:
Յուպ Հայնկեսի սաները ջախջախիչ` 6:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
««Բավարիա»-ն հիանալի ֆուտբոլ ցուցադրեց և գոլեր էր խփում ճիշտ պահերին: Թիմը մանավանդ լավ խաղ ցուցադրեց առաջին խաղակեսում: Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ մենք պարտավոր ենք նման խաղ ցուցադրել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Հարկ է նշել, որ «Լիլլ»-ը պատշաճ բարձունքի վրա չէր»,- հայտարարել է հոլանդացի ֆուտբոլիստը:







































