Կատալոնական «Բարսելոնա»-ն ուսումնասիրում է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարվել հարձակվողի ծառայություններից:









































