Saturday, 11 07 2026
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Պուտինն ու Սարգսյանը ասել են OK, «իսկ մնացածի շուրջ բանակցություններ են ընթանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Պարոն Իսկանդարյան, այն ամբողջ աղմուկը որ հիմա կա Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ, ի՞նչ է Ձեզ հուշում: Տպավորություն է, որ Հայաստանին ստիպում են միանգամից անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը:

Երկու հարց կա այստեղ. առաջինը աղմուկն է: Հայաստանում Մաքսային միության (և ոչ միայն դրա) շուրջ 99 տոկոսը ինչ-որ խոսում են՝ վերաբերում է խոսողներին և ոչ խոսելու առարկային:Սովորաբար այդ մասին խոսողները իրենց քաղաքական դիրքորոշումն են ձևավորում:Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Ասոցացման համաձայնագիրը, Եվրամիությունը խորհրդանիշներ են, ո՛չ իսկական Եվրոպա են, ոչ էլ Ռուսաստան: Դրանք ներքին քաղաքական ցուցադրությունների համար խորհրդանիշեր են, իրական անվանումների հետ կապ չունեն: Այդ մարդիկ այդ արտահայտություններն օգտագործելիս իրենց այդ կերպ ցույց են տալիս։

Դուք ինձ Հայաստանում մի անուն մատնանշեք, և ես կասեմ՝ նա ինչ է խոսելու Մաքսային միության կամ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու հետ կապված: Այդ մարդիկ իրենց են ցուցադրում:

Այն որոշումը, որ ընդունվել է նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին, քաղաքական էր: Նախագահներն ասել են՝ օկ, իսկ մնացածը ուղղակի շատ մեծ քանակությամբ կետեր են, որոնց շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Ամեն մի առանձին կետ դժվարություն է ներկաայցնում, հեշտ գործընթաց չէ․դա բավական ձանձրալի գործընթաց է… Այն կոնֆետները, որ գալիս են այստեղ Ուկրիանայից Ռուսաստանով՝ ո՞նց լինելու, և այլն: Դուք մտածում եք՝ այդ խոսողներն այս ամենը հաշվարկել են ու գիտե՞ն… Ինձ չի թվում,թե նրանք նույնիսկ տեղյակ են եղել:Այս քննարկումներից հետո ինչ-որ արդյունքի կգան, այդ արդյունքը կարող են անվանել Մաքսային միություն կամ Եվրասիական տնտեսական միություն:

Իրականում այն ինչպիսին կլինի՝ ոչ միայն ես չգիտեմ, այլև պետությունների ղեկավարները: Խնդիր կա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղազախստանի ու Բելառուսի մասով. այնտեղ նույնպես կռիվ է գնում: Վերջիվերջո, ինչ-որ ձևաչափ կլինի, որն ինչ-որ կերպ կանվանեն:

Իսկ Նազարբաևն ու Լուկաշենկոն խոչընդոտ կարո՞ղեն լինել Հայաստանի անդամագրման ճանապարհինվերջերս անընդհատ Ղարաբաղի հարցն են շահարկում:

-Նազարբաևն ու Լուկանշենկոն Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ կապված շատ խնդիրներ ունեն: Նրանք այդ խնդիրների համար պայքարում են. Ղազախստանի հետ՝ տրակտորների պատերազմը, Բելառուսի հետ՝ նավթի պատերազմը: Այդ ծրագրերի համար նրանք կարող են օգտագործել և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ ինչ որ ուզեն: Բայց նրանք իրենց երկրների համար են անհանգստանում, Հայաստանը ո՛չ Բելառուսի, ոչ էլ Ղազախստանի համար կարևոր տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում:

Իսկ ի՞նչ կասեք ռուս պաշտոնյաների կողմից Ղարաբաղի առումով հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, որ Հայաստանը պետք է առանց Ղարաբաղի անդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը:

Ես լսել եմ՝ ինչ է ասել Ազարովն այդ մասով, անցակետի անուն չի տրվել:Կարծում եմ՝ այդ հարցը լուռ կմնա: Հայաստանում շատ մարդիկ կան,որոնք ցանկանում են մեղադրել,անընդհատ այդ մասին խոսել, արտահայտել իրենց քաղաքական տեսակետը, և նրանք այդպես էլ կշարունակեն անել:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում