«Սթեմֆորդ Բրիջ»-ում «Շախտյոր»-ին հաղթելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն կիսվել է տպավորություններով:
«Այս խաղը հեշտ չէր կարող լինել: «Շախտյոր»-ն ապացուցեց, որ շատ լուրջ թիմ է: Մեր բախտը միգուցե բերեց, երբ վերջին րոպեին խփեցինք հաղթական գոլը, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, արժանի էինք հաղթանակի:
Այս հաղթանկը դեռ ոչինչ չի վճռում, սակայն կարող է մեծ դեր խաղալ մյուս փուլ դուրս գալու համար: Հիմա պետք է սպասել «Շախտյոր»-ի ու «Յուվենթուս»-ի երկրորդ խաղին: Թուրինում մենք նույնպես պետք է միավորներ վաստակենք»,- հայտարարել է Դի Մատեոն:









































