Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Տեղեկությունների համաձայն` ակումբները համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:
«Կարմիր սատանաներ»-ը ցանկանում էին գնել Կրոսի իրավունքները դեռ նախկին գլխավոր մարզչի` Դևիդ Մոյեսի օրոք: Այժմ Լուի վան Գալն ավարտին է հասցրել գործարքը` ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարելով 20 մլն ֆունտ: Հենց վան Գալի ղեկավարության ներքո է Կրոսը սկսել բարելավել իր խաղային որակները «Բավարիա»-ում: Այդ պատճառով ֆուտբոլիստը դեմ չի կրկին աշխատել հոլանդացի մասնագետի հետ:
Գերմանիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 29 հանդիպումների, 2 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































