«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է Լուիս Էնրիկեի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը: Այդ մասին հայտնում է AS-ը:
Բարտոմեուն նշել է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը լի է հույսերով, որ թիմը հաջողությունների կհասնի այդ մասնագետի գլխավորությամբ:
«Ուրախ ենք Լուիս Էնրիկեին ներկայացնել որպես «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչ: Նա մեր հին բարեկամն է և ակումբի ներկայացուցիչը: Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Խոսք է գնում շատ աշխատասեր մասնագետի մասին: Երբ Լուիս Էնրիկեն հեռացավ «Բարսելոնա»-ից, գիտեինք, որ վաղ թե ուշ նա վերադառնալու է»,- ասել է Բարտոմեուն:






































