Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպման ֆավորիտի մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցվողների մեծամասնության կարծիքով` մրցաշարի հաղթող կդառնա «արքայական ակումբ»-ը, որի օգտին քվեարկել են երկրպագուների 70%-ը:
Հիշեցնենք` «Ատլետիկո»-ի դեմ խաղը բաց կթողնի «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով դեղին քարտեր ունի:






































