Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի և, հավանաբար, կընդունվի «ՀայՌուսգազարդի» կապիտալում ՀՀ կառավարության փայամասը մեծացնելու մասին որոշում: Առանց մանրամասնելու գործարքի նրբությունները՝ «Հայկական ժամանակ»-ը նկատում է, որ դրա արդյունքում մի հետաքրքիր պատկեր է ստացվելու: Փաստորեն, ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպություններից պարտք վերցրած գումարով մի կարճ ժամանակ սուբսիդավորելու է ՀՀ-ում գազի սակագինը: Եվ դա արվելու է զուտ պոպուլիստական նկատառումներով, որպեսզի մինչև նախագահական ընտրություններ գազի սակագինը չբարձրանա:











































