Land Rover ընկերությունը մինչև 2020 թ. մտադիր է ավելացնել ավտոմեքենաների մոդելների թիվը՝ հասցնելով այն 16-ի:
Ընկերության գլխավոր դիզայներ Ջերի Մաքգովերնը պատմել է, որ Range Rover ավտոմեքենաների ընտանիքն ընդլայնվելու է մինչև 6 ավտոմեքենայով:
Evoque ավտոմեքենաների շարքում կհայտնվի ընտանեկան տարբերակը, որը, ամենայն հավանականությամբ, կպատրաստվի 300 մմ-ով մեծացված պլատֆորմի վրա: Հնարավոր է Evoque-ի կաբրիոլետի, ինչպես նաև նրա «զինված տարբերակի» ստեղծումը:
Մաքգովերնի խոսքերով՝ սպասվում է ավելի փոքր չափերի Range Rover ամենագնացի ստեղծում, որը երեք դուռ է ունենալու:
Freelander-ի շարքը կլրացվի ավելի փոքր մոդելով, որն իր չափերով նման կլինի արդեն գոյություն ունեցող Evoque-ին:









































