Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Սելթիկ»-ի դեմ խաղում կրած պարտությունից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կիսվել է տպավորություններով:
«Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Նրանք ընդամենը երկու անկյունային իրացրին ու կարողացան երկու դեպքում էլ գոլ խփել: Նրանց առաջին գոլից առաջ մենք շատ լավ պահ ունեցանք, ու եթե այն իրացնեինք, ապա, կարծում եմ, խաղը լրիվ այլ կլիներ:
Ես կարծում եմ, որ մենք բավականաչափ պահեր ունեինք, որ հաղթեինք այս խաղում: Կարծում եմ նաև, որ եթե նման խաղեր շատ լինեն, մենք կհաղթենք դրանց մեծամասնությունում, բայց այսօր այդ դեպքը չէր»,– Վիլանովայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































