Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

«Մարտաֆիլմ» հանրապետության մայրուղիներում կամ ոստիկանության հերթական PR ակցիան. մամուլ

Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները և ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն: Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երևան` Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն:

Ըստ ոստիկանության, այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե` ոչ: Պատկերացնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել գիշերը, և ինչ «օպերացիա» էր սա, հիշատակենք մի շատ կարևոր հանգամանք: Կիրակի օրը հեռուստատեսությամբ Վովա Գասպարյանը, ապօրինի ծառահատումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, խրոխտ տոնով հայտարարեց. «Մեկ-երկու օր հետո դուք կլսեք»: Եվ ահա լսեցինք: Շռնդյունով: Իսկ իրականում տեղի ունեցավ ոստիկանության հերթական PR ակցիան: Այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրել` փայտն օրինական է տեղափոխվում, թե` ոչ: Պետք էր փայտով բեռնված մեքենաներ բերման ենթարկել և մայրաքաղաքում կուտակել, ոստիկանները հենց դա էլ արել են:

Երեկ բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի և ինքնազգացողության մասին: «ՀԺ» թղթակցի հետ զրույցում նրանցից շատերը պատմել են, որ իրենց հարազատները փայտ են տեղափոխել ոչ թե վաճառելու ու հարստանալու, այլ ձմռան համար անհրաժեշտ սննդամթերքի հետ փոխանակելու համար միայն: Սահմանամերձ գյուղերից մեկի մի բնակիչ էլ, որի որդին բերման ենթարկվածների մեջ է, իր վրդովմունքը հետևյալ կերպ է արտահայտել. «Ստեղ կտրած ծառ չկա: Թափոններ են: Մարդիկ կիլոմետրեր քայլում են անտառում, գտնում են, հավաքում են ու ուզում են ծախեն, որ ձմռանը էրեխեքը ուտելու բան ունենան: Սահմանի վրա ապրող մարդիկ ենք: Ավտոմատով մեր վրա կրակում են, գյուղում սով ա, սով… Դակումենտները բանի տեղ չեն դրել ու մեքենան բերել են ստեղ: Եթե դակումենտը չի անցնում, օրինականություն էլ չկա, թող էդ դակումենտը չտային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում