Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Պետություն՝ statu quo-ի փլատակների տակ

Երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ու մասնավորապես status quo-ի պահպանման մասին, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի մի զգալի, գրեթե գերակշիռ մասի կարծիք է հնչում, որ Հայաստանն աստիճանաբար թուլանում է, հետևաբար քանի շատ չենք թուլացել՝ ավելի լավ է հիմա գնանք status quo-ի փոփոխության, քանի որ վաղը ավելի վատ փոփոխության ենք արժանանալու:

Մինչդեռ թվում է, թե կարող էր լինել նաև հակառակ տրամաբանությունը, ու թերևս հաղթած պետության և հասարակության համար դա կլիներ ավելի բանական և բնական տրամաբանություն: Այն է՝ եթե մենք աստիճանաբար թուլանում ենք, ինչն իսկապես այդպես է, քանի որ չենք կարողանում կառուցել մրցունակ պետություն, ուրեմն պետք չէ ընդհանրապես մտածել status quo-ի փոփոխության մասին, այլ պետք է թողնել այդ ամենը և անցնել հենց այդ մրցունակ պետություն կառուցելու խնդրին: Եթե մենք թուլանում ենք, ապա status quo-ի աննշան փոփոխությունն անգամ ոչ թե կանխելու է մեր թուլացումը, այլ էլ ավելի է մեզ թուլացնելու, քանի որ Հայաստանն այժմ եթե ինչ-որ բան ունի ռեգիոնալ առումով, ապա դա հենց status quo-ն է և դրա պահպանությունը: Եթե դա էլ հանվի Հայաստանի տակից, ապա Հայաստանը կարող է ուժեղանալ, սակայն ուժեղանալ այնպես, ինչպես ասենք Բանգլադեշի կամ Հրազդանի տոնավաճառները, երբ դրանք հացի խնդիր ու հարստության աղբյուր են տարբեր մարդկանց համար, բայց երբեք չեն կարող պետական սուբյեկտ լինել: Այդպես էլ առանց status quo-ի՝ ուժեղացած Հայաստանը լինելու է ընդամենը մի մեծ ու ընդհանրական տոնավաճառ, որը կլուծի մի 2 միլիոն 950 հազարի հացի ու մի 50 հազարի էլ հարստության խնդիրը:

Հետևաբար, պետք է մոռանալ status quo-ն ինչքան հնարավոր է շուտ «մանրելու» մասին և ձեռնամուխ լինել մրցունակ պետության կառուցմանը: Իսկ այդ հարցում status quo-ն և Ղարաբաղի խնդիրն ամենևին էլ խոչընդոտ չեն, ինչպես մտածում են որոշ շրջանակներ: Դա հասկանալու համար փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում մրցունակ պետություն: Մրցունակ պետությունը նախ այն պետությունն է, որտեղ իրադարձությունները, երևույթները, վարքն ու բարքը չափվում են օրենքի և իրավունքի, Սահմանադրության չափով: Այսինքն՝ մրցունակն այն պետությունն է, հատկապես ածխաջրածնային ռեսուրսներով աղքատ պետության պարագայում, որտեղ առկա է օրինականության և իրավականության, օրենքի առաջ հավասարության եթե ոչ բացարձակ, ապա գոնե հնարավորինս բարձր մակարդակ: Այդ պայմաններում արդեն ինքնաբերաբար չեզոքանալու են մեր անմրցունակության շատ այլ պատճառներ՝ տնտեսական մենաշնորհները, օլիգոպոլիաները, կեղծ ընտրությունները, բիզնես-իշխանություն սերտաճումը:

Այլ խնդիր է, որ տնտեսական շրջափակումը, որը զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, դրանից ամենևին չի վերանա: Այդ շրջափակումը կարող է վերանալ միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորումից, այսինքն status quo-ի փոփոխությունից հետո, թեև, իհարկե, պետք է նկատի ունենալ նաև, որ կարգավորում ու status quo-ի փոփոխություն հասկացություններն ամենևին էլ հոմանիշ չեն, եթե չասենք, որ հականիշներ են: Բայց Հայաստանի գլխավոր խնդիրը գծված ներքին սահմաններն են, որոնք հասարակությանը բաժանել են շերտերի և ամեն շերտի համար գծել են իր սահմանը: Սահման չկա միայն իշխանության շերտի համար: Նրանք կարող են անել ինչ ուզում են, իսկ ահա հասարակության մյուս բոլոր շերտերը իրենց հատկացված սահմաններից կարող են դուրս գալ և անցնել միայն իշխանության հատուկ թույլտվության պարագայում:

Ահա թե որ status quo-ն պետք է փոխել, եթե կա պետությունն ամրացնելու ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում