«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանի հետ, ում պատկանում են «Սովրանո», «Պրեսս-ստեդ» և մի շարք այլ ընկերություններ:
– Պարոն Սահակյան, հայտնի է , որ դուք էլ գործարարությամբ եք զբաղվում:
– Ըհը…զբաղվել:
– Այսինքն` հիմա չունե՞ք որևէ բիզնես:
– Ունեմ, բայց զբաղվելն ուրիշ բան ա, ունենալը` ուրիշ:
– Այսինքն՝ բիզնես ունե՞ք:
– Իհարկե ունեմ: Այսինքն՝ սեփականատեր եմ տարբեր ընկերությունների:
– Բայց օրենքը չի թույլատրում պաշտոնյաներին զբաղվել գործարարությամբ:
-Հստակ բառերը հասկանանք, որովհետև ես ասում եմ` զբաղվելը մի բան ա, սեփականատերը` մի: Բոլշևիզմ հո չի՞: Այսինքն` սեփականությանը ո՞վ ա դեմ էս երկրում: Սեփականություն ունենալը ուրիշ ա:











































