ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնաթողությունը ցնծություն է պատճառել նաև Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորամասերում: «168 ժամ»-ը գրում է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան ռուսական զորամասերում տոնական տրամադրություն է տիրել, և հիմնականում բարձր սպայակազմն այդ առիթով խնջույքներ է կազմակերպել:
Ինչպես հայտնի է` բանակի և Սերդյուկովի միջև հակամարտություն կար, զինվորականները նրան համարում էին հարկայինի աշխատակից` «նալոգավիկ», իսկ Սերդյուկովը զինվորականներին համարում էր «կանաչ մարդուկներ»: Ռուս զինվորականության համար Սերգեյ Շոյգուն հոգեհարազատ կերպար է, ով բանակի գեներալի կոչում ունի:









































