Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի հայտարարությունը՝ ինքնաբացարկի մասին:
Սիրելի գորիսեցիներ
Ես ինքնաբացարկի մասին դիմում եմ ներկայացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթև անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր:
Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, յուրաքանչյուրիդ, ով մեր կողքին է, ով սիրում է իր ծննդավայր Գորիսն ու ուզում է այն ծաղկեցնել: Մենք հրաժարվել ենք ընտրապայքարից, բայց չենք հրաժարվել մեր քաղաքը զարգացած, բարեկեցիկ տեսնելու, նաև դարձնելու մտադրությունից:
Հուսով եմ, որ միասնականության, բարյացակամության դրսևորումները ,ամենաքարքարոտ ճանապարհն անգամ իրար հետ անցնելու պատրաստակամությունը ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին, իսպառ չեն վերանա մեր քաղաքից:
Շնորհակալ եմ: