Կալիֆոռնիայի բնակիչները դեմ են քվեարկել մահապատժի վերացման մասին օրինագծին, որը ենթադրում էր մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական-վաղաժամ ազատ արձակման իրավունքի,- հաղորդում է Interfax-ը:
Նախագծին դեմ է քվեարկել ընտրողների 53.6%-ը, իսկ կողմ՝ 46.4%-ը:
Ներկա պահին մահապատիժը շարունակում է մնալ պատժի առավելագույն ձև ԱՄՆ-ի 50 նահանգներից 33-ում:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին մահապատժից հրաժարվել է Կոնեկտիկուտ նահանգը, որը պատժի առավելագույն չափ է սահմանում ցմահ բանտարկությունը՝ առանց դատավճիռը վերանայելու հնարավորության: