Կենսաբան Չակ Ֆիշերը մտածել է, թե ինչպես պայքարել համաշխարհային սովի դեմ: Նա առաջարկում է մաշկի տակ ջրիմուռներ տեղադրել, որպեսզի նրանք կարողանան սնվել արևից:
Այդ գաղափարը Ֆիշերի մեջ ի հայտ է եկել, երբ նա դեռ ջրիմուռներ էր ուսումնասիրում: Նա բացատրում է դա այն բանով, որ ջրիմուռները սննդի մեծ մասը ստանում են արևի ճառագայթներից: Դա զգալիորեն նվազեցնում է նրանց պահանջը այլ սննդի հանդեպ:
Ֆիշերը բացատրում է ՝ եթե ջրիմուռներ տեղադրենք մաշկի տակ, ապա անհրաժեշտ քանակությամբ սնունդը կաճեցվի մաշկի տակ՝ արևի ճառագայթների ազդեցությամբ: Դրա հետ մեկտեղ, կենսաբանը ընդունել է, որ այս գաղափարը դեռ հեռու է իրականացվելուց:








































