Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ակնկալում է երկրպագուների աջակցությունը:
«Վերջին տարիներին «Ռեալ»-ը փոքր-ինչ վատացրել է «Ատլետիկո»-ի դեմ մրցավեճերի վիճակագրության պատմությունը: Նրանք առաջընթաց են ապրել և հիմա համարվում են հզոր, մարտական թիմ, որն ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:
Մեզ բարդ խաղ է սպասվում: ՉԼ եզրափակչում երկրպագուների աջակցությունը մեզ շատ է անհրաժեշտ: Հուսով եմ՝ մեր երկրպագուները լսելի կլինեն վճռորոշ խաղում: Սա այն դեպքն է, երբ նրանց ձայները կարող են օգնել վճռել մրցավեճի ելքը»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում:





































