Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Միլան»-ի դեմ խաղից հետո «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է իր` իտալական ակումբ տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերը:
Պելեգրինին Մասիմիլիանո Ալեգրիի ամենահավանական փոխարինողներից է համարվում: Ինչպես հայտնի է, Ալեգրիի ապագան «Միլան»-ում հարցականի տակ է:
«Ես ցանկանում եմ լավ արդյունքներ գրանցել «Մալագա»-ի հետ: Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հաջորդ փուլ անցնել` առավելության հասնելով մեծագույն ակումբի նկատմամբ` մեծագույն մարզադաշտում: «Մալագա»-ն գիտի, թե ինչի է արժանի»,- Պելեգրինիին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:









































