Samsung ընկերության 72-ամյա նախագահ Լի Գոն Հին դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և տարվել է ընդհանուր բաժանմունք:
Այս մասին հայտարարել են հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ ներկայումս գտնվում է վերջինս, գրում է Wall Street Journal-ը:
Samsung-ի ներկայացուցիչները հրաժարվել են հայտնել՝ արդյոք Լի Գոն Հին եկե՞լ է գիտակցության, սակայն հաստատել են, որ մինչ օրս նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Այլ մեկնաբանություններ Samsung-ից և հիվանդանոցի անձնակազմից ստանալ չի հաջողվել:











































