ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակեց դասակարգման նոր աղյուսակը: Մեր հավաքականը նահաջել է 18 հորիզոնականով և հանգրվանել աղյուսակի 82-րդ տեղում: Մեր թիմի ակտիվում կա 444 միավոր:
Առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Լավագույն եռյակում են նաև Գերմանիայի և Արգենտինայի ընտրանիները:
1. Իսպանիա – 1564 միավոր
2. Գերմանիա – 1421
3. Արգենտինա – 1349
4. Պորտուգալիա – 1178
5. Իտալիա – 1169
6. Անգլիա – 1167
7. Հոլանդիա – 1128
8. Կոլումբիա – 1110
9. Ռուսաստան – 1084
10. Խորվաթիա – 1078







































