Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վստահ է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կշարունակի գոլեր խփել:
«Մեսսին խելացի ֆուտբոլիստ է: Նա միշտ ցանկացել է գոլեր խփել, և ես վստահ եմ, որ նա տեմպը չի թուլացնի և կշարունակի գրավել հակառակորդների դարպասները: Նա կվերգտնի իր խաղը»,- հայտարարեց Վիլանովան:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրից հետո խփած 13 գոլով Մեսսին գլխավորում է ռմբարկուների ցուցակը:









































