Հյուսիսային Կորեայից փախած Կիմ Չեն Ինի ավագ եղբայրը՝ 43-ամյա Կիմ Չեն Նամը, հանգիստ ապրում է արտասահմանում ու ազատորեն հայտնվում հասարակական վայրերում:
Ինչպես հայտնում է Սեուլի YTN հեռուստաալիքը, Կիմ Չեն Նամին օրերս տեսել են Ջակարտայի հայտնի ռեստորաններից մեկում 2 գեղեցիկ կնոջ հետ:
Ապացույցը լուսանկարն է, որն արվել է իտալական թանկ ռեստորանի այցելուներից մեկի կողմից Ինդոնեզիայի մայրաքաղաքում:
Հեռուստաալիքը պնդում է, որ վերջին շրջանում Կիմ ավագը, որն ունի փլեյբոյի իմիջ, եղել է Սինգապուրում, Մալայզիայում, Ֆրանսիայում:
Նա Հարավարևելյան Ասիայում զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Նրա բնակության մշտական վայր է համարվում չինական Մակաո ինքնավար տարածքը, որտեղ նա առանձնատուն ունի: Նա ընտանիքի հետ արտագաղթել է Հյուսիսային Կորեայից:
Ավելի վաղ Կիմ Չեն Նամն ու նրա որդին բազմիցս քննադատել են Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ անվանելով նրան բռնապետ:














































