«Միլան»-ի նախկինում հայտնի հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է «ռոսսոներիներ»-ի` վերջին շրջանում ունեցած ելույթները:
««Միլան»-ն իր լավագույն մրցաշրջանը չանցկացրեց, բայց ես վստահ եմ, որ Գալիանին և ակումբի նախագահը կկարողանան շտկել իրավիճակը: Պետք է առաջ նայել: Հուսով եմ` «Միլան»-ը կրկին մեծագույն թիմ կդառնա Իտալիայում և Եվրոպայում:
Կական կարողացավ վերածնունդ ապրել` «Սան-Սիրո» վերադառնալուց հետո: Նրա համար դժվար էր, բայց հիանալի խաղ էր ցուցադրում: Հուսով եմ, որ նա կշարունակի ելույթներն ակումբում: Ինչ վերաբերում է Զեդորֆին, ապա նա արեց հնարավորը` քիչ թե շատ նորմալ արդյունք գրանցելու համար: «Միլան»-ն իմ տունն է. տեսնենք՝ երբ կվերադառնամ այնտեղ»,- Football Italia-ն մեջբերում է Շևչենկոյի խոսքերը:










































