Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը, ով Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Շալկե»-ի դեմ հանդիպման հերոսներից մեկն էր, նշեց, որ ինքն արժանի է հանդես գալ «զինագործներ»-ի մեկնարկային կազմում.
«Ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Դա ամենակարևորն է ինձ համար: Հուսով եմ՝ կարող եմ վերադառնալ մեկնարկային կազմ, քանի որ զգում եմ, որ արժանի եմ դրան: Հուսով եմ, որ «Արսենալ»-ը կարող է հաղթող ճանաչվել Պրեմիեր Լիգայում»,- հայտարարեց Ուոլքոթը:







































