Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ ՀենրիխՄխիթարյանը Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
-Տոմաշ Հյուբշմանը կարծում է, որ «Շախտյոր»-ը կարող է հաղթել Անգլիայում: Դուք հավատու՞մ եք, որ «Չելսի»-ի կարգի թիմի նկատմամբ կարող եք 2 անընդմեջ հաղթանակ տոնել:
-Մենք վստահ ենք մեր ուժերին և գիտենք, որ ունենք այդ հնարավորությունը:
-Ի՞նչ դժվարությունների կհանդիպի «Շախտյոր»-ը «Սթեմֆորդ Բրիջ»-ում:
-Դոնեցկում կայացած խաղը նույնպես հեշտ չէր: Միսթերն ունի իր ծրագիրը, որն իրականացնելու դեպքում այս անգամ նույնպես հաջողության կհասնենք:
-Այս ժամանակահատվածում հետևե՞լ եք «Չելսի»-ի խաղին:
-Դիտել եմ միյան «Չելսի»-ի՝ Անգլիայի առաջնությունում կայացած խաղը, երբ նրանք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին զիջեցին 2:3 հաշվով: մնացած հանդիպումները չեմ կարողացել դիտել, քանի որ մենք նույնպես խաղեր ունեինք:
-Չմասնակցեցիք Զապորոժիեի «Մետալուրգ»-ին դեմ խաղին: Դա օգնե՞ց Ձեզ վերականգնել ուժերը:
-Դա ավելի հստակ կերևա հանդիպման ժամանակ: Խոստովանեմ, որ շատ էի ցանկանում մասնակցել «Մետալուրգ»-ի դեմ դիմակայությանը:
-«Շախտյոր»-ի և «Դինամո»-ի նախկին խաղացող Օլեգ Մատվեևի կարծիքով՝ Դուք գերազանցելու եք Ուկրաինայի առաջնության արդյունավետության ռեկորդը (22 գոլ):
-Ռեկորդը գերազանցելն իմ գլխավոր նպատակը չէ: Ավելի կարևոր է, որ «Շախտյոր»-ը դառնա Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր, հաջող հանդես գա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում: Եթե չգերազանցեմ ռեկորդը, չեմ տխրի, քանի որ գիտեմ, որ պետք է շարունակել աշխատել: Երբեք չպետք է բավարարվել ձեռք բերածով:
-Բազմաթիվ մասնագետներ Ձեզ անվանում են «երկրորդ Մեսսի»: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Հաճելի է նման գնահատականը, բայց կարծում եմ, որ ես ու Մեսսին շատ տարբեր ենք: Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է:
-Դուք ունե՞ք ֆուտբոլային գործակալ:
-Ոչ:
-Իսկ ո՞վ է ներկայացնում Ձեր շահերը:
-Ես ինքս:
-Նախկինում հաճախակի էիք վրիպում նպաստավոր դիրքերից: Հիմա շտկել եք այդ թերությունը:
-Համամիտ չեմ: Լինում են դրվագներ, երբ չեմ կարողանում գրավել դարպասը հարմար դիրքերից: Բայց չեմ հուսահատվում: 14 գոլ արդեն խփել եմ, իսկ մնացած գոլերն ինքնաբերաբար կխփվեն (ժպտում է):









































