«Բարսելոնա»-ի նորեկ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է տեղափոխությունը կատալոնական ակումբ:
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը, ով Իսպանիա է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից, 5 տարվա պայմանագիր է կնքել:
« «Բորուսիա»-ում ելույթներից հետո իմ կարիերայում նոր փուլ է սկսվում: Ձգտում էի նոր մարտահրավերի և անհամբեր սպասում եմ «Բարսելոնա»-ում ելույթներիս մեկնարկին: Աջակցության համար շնորհակալ եմ բոլորին»,- Տեր Շտեգենի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն երեկ պաշտոնապես հայտարարել էր գերմանացի դարպասապահի հետ պայմանագրի ստորագրման մասին:









































