Աշխարհում առաջին «բաց» նոթբուք Novena-ին հաջողվել է ավելի քան 700 հազար դոլար սոցիալական ներդրում հավաքել: Մշակողները խոստանում են ստեղծել բաց համակարգիչ ինչպես ծրագրային, այնպես էլ սարքի դիզայներական առումով:
Նվիրատվություն է կատարել ավելի քան 1000 մարդ: Novena-ն կյանքի կոչելու համար պահանջվել է 250 հազար դոլար, սակայն արդյունքում ֆինանսավորումը եռակի գերազանցվել է:
Սարքն աշխատում է քառամիջուկ ARM-պրոցեսորով, Linux Debian ՕՀ-ով՝ հայտնում է CrowdSupply-ը:












































