«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ իր թիմն ունի անհրաժեշտ ներուժը` ավելի լավ հանդես գալու համար: Մասնագետի կարծիքով` գալիք մրցաշրջանում նեապոլիտանցիները կարող են կրկնել «Ատլետիկո»-ի հաջողությունը, որը 2013/14 թվականների մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր է նվաճել:
«Իհարկե, «Յուվենթուս»-ը և «Ռոմա»-ն ամռան ընթացքում ավելի կհզորանան: Բայց մենք, առաջին հերթին, պետք է հաջողության հասնենք Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Մեր խաղային որակները թույլ են տալիս մտածել այդ մասին:
Կարծում եմ` իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում մենք կարող ենք հուսալ, որ կկրկնենք «Ատլետիկո»-ի նվաճումը: Նախորդ տարվա համեմատ «Նապոլի»-ն ավելի լավ է սկսել խաղալ:
Պարզապես պետք է շարունակենք բարելավել մեր խաղային որակները»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:










































