ԱՄՆ դաշնային դատարանը հանել է Օրեգոն նահանգում միասեռ ամուսնությունների գրանցման արգելքը՝ հայտարարելով այն ոչ սահմանադրական: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսպիսով՝ Օրեգոնը շուտով կդառնա 18-րդ նահանգը, որտեղ ԼԳԲՏ զույգերի միջև ամուսնություններն ազատորեն կկնքվեն:
Անցած տարվա վերջին արգելքները հանվել էին Նյու Մեքսիկո և Հավայա նահանգներում:
Անցյալ շաբաթ մի քանի օրերի ընթացքում միասեռ ամուսնություններ էին գրանցվել Արկանզասում, սակայն այնուհետև Գերագույն դատարանը կրկին ժամանակավորապես կասեցրել էր թույլտվությունը՝ մինչ արգելքի հանման բողոքարկման քննումը:







































