Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը շարքից դուրս է եկել մեկ շաբաթով:
Ինչպես հաղորդում է Իսպանիայի նախկին չեմպիոնի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստն Իսպանիայի Լա Լիգայի վերջին` 38-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ մրցավեճի ընթացքում մեջքի շրջանում ցավեր է զգացել: Չավին բուժզննում է անցել, որը նրա մոտ որոշակի խնդիրներ է հայտնաբերել:
«Բարսելոնա»-ի բժշկական անձնակազմն այս մասին տեղյակ է պահել Իսպանիայի հավաքականում աշխատող գործընկերներին` ներկայացնելով Չավիի ապաքինման ծրագիրը, որի արդյունքում` խաղացողը կհասցնի վերականգնվել մինչև 2014թ. աշխարհի առաջնության մեկնարկը:






































