Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս գիշեր Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան: Պատճառները դեռ անհայտ են:
Երեկ Վրաստանում ձերբակալվել էր նաև Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով՝ շահադիտական նպատակներով ծառայողական լիազորությունները չարաշահելու համար: Դրա համար նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները դատապարտել են Ախալայայի ձերբակալումը՝ այն որակելով որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված:










































