Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Այաքս»-ի դեմ հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է իր թիմի` խմբից դուրս գալու շանսերը:
«Մրցավարն ու եզրային մրցավարն իսկապես վատ սպասարկեցին խաղը: Նրանք 11 մետրանոց չնշանակեցին «Այաքս»-ի դարպասին, իսկ դրանից առաջ չեղյալ համարեցին մաքուր գոլը. տվյալ դրվագում չկար խաղից դուրս իրավիճակ:
Այժմ մենք Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ անցնելու շանս չունենք: Առջևում 2 բարդ հանդիպումներ են սպասվում, մենք պետք է փորձենք հաղթել: Եթե ստացվի այնպես, որ մենք Եվրոպայի Լիգայում հանդես գալու հնարավորություն ունենանք, իհարկե պատասխանատվության մեծ զգացումով կմոտենանք այդ հարցին»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է BBC-ն:









































