Apple ընկերությունը քննարկում է Intel պրոցեսորներից հրաժարվելու հարցը: Նրանց տեղը կզբաղեցնեն ARM պրոցեսորները, որոնք կիրառվում են iPhone սմարթֆոններում և iPad պլանշեթներում: Այս մասին հաղորդել է անանուն տեղեկատուն:
Apple մասնագետների խոսքերով՝ բջջային պրոցեսորները մի օր կարող են դառնալ բավականին արտադրողական, որպեսզի բավարարեն նոթբուքերի պահանջները: Այս փոփոխության հետ կապված կան մի քանի փաստարկներ՝ մասնավորապես, քիչ էներգիա օգտագործելով՝ նման պրոցեսորները կարող են նոթբուքերին ապահովել ինքնավար աշխատանքով:









































