Քուվեյթի իշխանությունները որոշում են ընդունել հաջակցություն Եգիպտոսի նախագահի թեկնածու, երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի՝ չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար հայրենիք արտաքսել Եգիպտոսի 15 քաղաքացու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալներով՝ Էլ-Քուվեյթում Եգիպտոսի դեսպանատանը քվեարկության ժամանակ մի խումբ եգիպտացիներ նվագել են տարբեր երաժշտական գործիքների վրա, նախագահի թեկնածուի օգտին կոչեր են հնչեցրել և ձեռքում պահել նրա լուսանկարները, ինչպես նաև ազգային դրոշները: Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի բոլոր մասնակիցներին: Կատարված վարույթների արդյունքում նրանք մեղավոր են ճանաչվել անօրինական զանգվածային ակցիայի կազմակերպման և մասնակցության համար:
Իր քաղաքացիներին ազատելու Եգիպտոսի դեսպանության ջանքերը հաջողություն չեն ունեցել: «Նրանց մի քանի օր է տրվել հավաքվելու համար, որի վերջանալուն պես նրանք կլքեն Քուվեյթի տարածքը»,- հայտնել են դեսպանությունում:
Ըստ Քուվեյթի օրենսդրության՝ այլ պետությունների քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու զանգվածային միջոցառումների՝ անկախ դրանց նպատակից:
Եգիպտոսում արտահերթ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 26-27-ը: Բացի Աս-Սիսիից, նախագահական մրցապայքարին կմասնակցի սոցիալիստ Համդին Սաբահին:









































