«Գելլափ» ընկերության՝ Հայաստանում անցկացվող սոցիոլոգիական հարցումները բավական ուշագրավ հարցեր են պարունակում: Հարցերի մի մասը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մյուս մասը` ներքաղաքական վիճակին: «Ժողովուրդ»-ը գրում է, որ այդ համատեքստում, բացի «ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը լինեին նախագահական ընտրությունները», «ո՞վ է ձեր նախընտրած քաղաքական գործիչը» հարցերից, կա ևս մեկը` «պատերազմական իրակիճակի դեպքում ո՞ր քաղաքական գործչին կապավինեիք»:
Ինչպես հայտնի է` «Գելլափ» անվան տակ իրականացվող հարցումների պատվիրատուն ու հեղինակը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն է նրա փեսայի` Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Ու հիմա, փաստորեն, իշխանությունները պատերազմի շունչը բավական մոտ են զգում և փորձում են տրամադրություններ շոշափել:












































