Sunday, 07 06 2026
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

Ո՞ր միլիոնատերերին են հարկատուները վճարում 15 մլն դրամ. մամուլ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անցած շաբաթ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ պետական բյուջեով 15 միլիոն դրամ է հատկացված ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների մատուցվող բուժծառայության համար: Թե ովքեր են այդ բարձրաստիճանները, նախարարը գաղտնի էր պահել. «Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու, ավելին բացատրելու խնդիր չունեմ, քանի որ անվտանգության հետ է կապված»: Այսինքն, եթե հանրությունն իմանա, թե իր վճարած հարկերից 15 մլն դրամն ում բուժման համար է ծախսվելու, ապա այդ բարձրաստիճանների անվտանգությունը կտուժի: Երկաթյա այս տրամաբանությունը, սակայն, խորթ է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որտեղից «Հայկական ժամանակ»-ին տրամադրեցին այս 15 միլիոն դրամի հատկացման պատմությունը: Ըստ ֆիննախի, գումարը հատկացվել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը հիմք ընդունելով: Գումարը հատկացվել է ՀՀ նախագահի, ՀՀ Աժ նախագահի, ՀՀ վարչապետի և նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման համար (ամբուլատոր բուժօգնություն, առաջին բուժօգնություն, շտապ բժշկական օգնություն): Այս նպատակների համար, ըստ տեղեկանքի, «2013թ. բյուջեի նախագծով հատկացվել է 15 միլիոն դրամ (մեկ ամսվա համար` 1 մլն 250 հազար դրամ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. փետրվարի 1-ի թիվ 162-Ա և ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 8-ի թիվ 102-Ա հրամանների)»:

Այսպիսով, մենք` հարկատուներս, ամեն ինչից զատ, պետք է վճարենք նաև Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Աարգսյանի և նրանց ընտանիքների անդամների բուժման դիմաց:

Դա ճիշտ մոտեցում է, թե ոչ` երեկ թերթը հարցրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին.

– Համապատասխան լիազոր մարմնին հարցրեք: Երբ որ առողջապահության հարցերը քննարկենք…

– Առողջապահության մասին չէ խոսքը, այլ բյուջեի հատկացումների: Դուք ճի՞շտ եք համարում, որ բյուջեից գումար է հատկացվում այնպիսի անձանց բուժօգնության համար, որոնք առանց դրա էլ աղքատ չեն:

– Չեմ ուզում պատասխանել…

Ասաց Այվազյանը և հեռացավ: «ՀԺ»-ն դիմեց այդ գումարը հատկացնողին` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին.

– Չե՞ք կարծում, որ ավելորդություն է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնոթյան համար գումար հատկացնել պետական բյուջեից:

– Ձեր կարծիքով` երկիրը չպե՞տք է մտածի նախագահի և վարչապետի առողջության մասին:

– Բայց գործնականում նրանց հաշիվներին միլիոնավոր դոլարներ կան:

– Ամեն դեպքում, արդյոք պետության պարտավորությունը չէ՞ բարձրաստիճան պաշտոնյաների մասին ևս մտածել:

Այսքանով ավարտվեց նաև ֆինանսների նախարարի հետ զրույցը: Իհարկե, լավ է, որ պետությունը, շարքային քաղաքացիների մասին մտածելուց բացի, մեկ-մեկ 15 միլիոն դրամով մտածում է նաև իր բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Բայց այդ նույն պետությանը թերևս, պետք է հետաքրքրի, թե որտեղի՞ց ՀՀ վարչապետին ավելի քան մեկ միլիոն դոլար: Եվ դա միայն պաշտոնապես` ըստ եկամուտների և գույքի հայտարարագրի: Ո՞նց է պատահում, որ շարքային գյուղացիները` գյուղմթերք արտադրելով տարեցտարի ավելի են աղքատանում, իսկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն գործով զբաղվելով՝ միայն անցած տարի, ըստ հայտարարագրի, 40 միլիոն դրամ է վաստակել, իսկ նրա բանկային հաշվին ավելի քան 2 միլիոն դոլար կա: Իսկ ըստ Սերժ Սարգսյանի հայտարարագրի, նա մի տուն ունի Ստեփանակերտում և ուրիշ ոչինչ` ոչ անշարժ գույք, ոչ ավտոմեքենա… իսկ հաշվին ընդամենը 105 միլիոն դրամ ունի` խիստ «արժանահավատ» տեղեկություն է: Մի խոսքով, հարկատուները վճարում են հարուստ մարդկանց բուժման համար: Սա նոնսենս է: Այ, երբ որ նշված պաշտոնյաները կլինեն իրենց հատկացված աշխատավարձով ապրող, այդ ժամանակ նրանց և նրանց ընտանիքի անդամների բուժման ծախսը կարելի է վճարել հարկատուների հաշվին: Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, հարկատուների վրա կդնեն նրանց երեխաների ուսման ծախսերը, նրանց կանանց Ֆրանսիայում շոփինգ անելու ծախսերը և այլն: Չնայած` դա գուցեև չի հակասում Նժդեհի ուսմունքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում