Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետության կառավարման գործում նախագահի դերի ավելացման ծրագիր է ներկայացրել խորհրդարան,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի ներկայիս սահմանադրության համաձայն` նախագահը կատարում է ավելի շուտ ներակայացուցչական գործառույթներ. հիմնական որոշումները վարչապետն է ընդունում:
Ավելի վաղ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ 2014-ի ընտրություններից հետո ինքը մտադիր է նախագահ դառնալ:
Էրդողանի ընդդիմադիրներն ասում են, որ փոփոխությունները նրան չափազանց շատ իրավունքներ կտան: Նրա կուսակցությունում պնդում են, որ փոփոխությունները կխնայեն խորհրդարանականների ժամանակը:










































