Սիրիացի ապստամբները հաստատում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում կառավարական ուժերի հետ զինված բախումների ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել:
Նվազագույնը 10 մարդ սպանվել է Դամասկոսում պայթյունի հետևանքով: Եվս մեկը զոհվել է մայրաքաղաքի արվարձանում, որը բնակեցված է կրոնական փոքրամասնություն կազմող ալաուիներով: Այդ խմբին է պատկանում նաև երկրի նախագահ Բաշար Ասադը: Այս մասին գրում է BBC-ն:
Դամասկոսում սպանվել է խորհրդարանի խոսնակի եղբայրը: Նա դարձել է Ասադի բարձրաստիճան կողմնակիցների սպանության արշավի հերթական զոհը:










































