ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախնական արդյունքները միտում են ցուցաբերում Ներկայացուցիչների պալատում ընդդիմադիր հանրապետականների հաղթանակին: 435 տեղերից հանրապետականներին ներկայումս հաջողվել է ստանալ 8-ը, և նրանք դեռ առաջատար են 15 ընտարատարածքներում: Դեմոկրատները ներկայումս ունեն 2 մանդատ և առաջաատար են 4 ընտրատարածքներում:
Հաղթանակաի համար պահանջվում է նվազագույնը 218 մանդատ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ինչ վերաբերում է Սենատին, ապա այստեղ դեմոկրատներն առաջ են: «Խաղարկվող» 33 մանդատներից նրանք երաշխավորել են մեկը՝ շնորհիվ անկախ թեկնածուի: Դա սենատոր Բերնի Սանդերսն է, որը երկրորդ 6-ամյա ժամկետով ընտրվել է Վերմոնտ նահանգից:
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունները անցկացվում են նախագահի ընտրություններին զուգահեռ:
Ներկայիս ուժերի հարաբերակցությունը դեմոկրատաների և հանրապետականների միջև Սենատում կազմում է 53/47՝ ներառյալ երկու անկախ թեկնածուներ, իսկ Ներկայացուցիչների պալատում 193/242՝ 5 ազատ տեղերով: Այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատը երկու տարին մեկը վերընտրվում է, սենատորների լիազորությունների ժամկետը 6 տարի է: Այդ իսկ պատճառով 2 տարին մեկ վերընտրվում է 100 սենատորների 1/3-ը (33-ը):
Մասնագետների մեծ մասը կանխատեսում է Կոնգրեսում ստատուս-քվոյի պահպանում, այսինքն՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Սենատում, իսկ հանրապետականները՝ Ներկայացուցիչների պալատում:
Կոնգրեսի նոր կազմը աշխատանքի կանցնի 2013-ի հունվարի սկզբին:









































